20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Մամուլն արդեն զգուշացնում էր Սամվել Բաբայանին» (տեսանյութ)

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը կարծում է, որ իրենց դաշինքի նկատմամբ կա առանձնակի «վերաբերմունք»: «Մեր թեկնածուների նկատմամբ սկսված դեպքերը, տարածքները չտրամադրելը, մինչև Ջրառատի դեպքը, ապա և Սամվել Բաբայանի ձերբակալությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ՕՐՕ դաշինքի աջակից Սամվել Բաբայանի ձերբակալությունն անհիմն է 100 տոկոսով, դա քաղաքական հետախնդում է, և ընտրություններից հետո նրան բաց կթողնեն:

Henaran.am-ի հարցին, թե ինչքանով է վստահ, որ դա քաղաքական հետապնդում է՝ հաշվի առնելով նաև այն, որ այսօր մամուլը ներկայացրել էր ԱԱԾ-ի տեղեկություններ, որ «Իգլա» զենքը բերվել է Սամվել Բաբայանի պատվերով, Ս. Մուրադյանն արձագանքեց. «Ես չեմ վստահում ԱԱԾ-ի տեղեկություններին, բացի այդ երկու օր առաջ մամուլն արդեն գրում էր, որ նրան պետք է ձերբակալեն, իմ կարծիքով՝ մամուլն արդեն զգուշացնում էր Սամվել Բաբայանին, որ եթե ուզում ես, գնա հանրապետությունից, որովհետև ձերբակալելու են»:

Հարցին, թե արդյոք ընդունելի է համարում ռազմական մեթոդներով հարցի լուծումը, նա պատասխանեց. «Բայց ո՞վ է խոսում ռազմական մեթոդների մասին:

Իսկ եթե մարդ գնում է ընտրության, ընտրությունը կեղծվում է, նորից է փոխում օրինական ճանապարհով փոխել իշխանությունը, չի ստացվում, դա ապստամբություն է, իսկ մարդն իրավունք ունի ապստամբության»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ