Ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը վարչապետն է․ Gallup International Association
Քաղաքական գործիչներից դրական ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Կարեն Կարապետյանի գործելաոճին դրական է վերաբերվում քաղաքացիների 81 տոկոսը, հարցվածների 82,8%-ն էլ ցանկանում է 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանին կրկին տեսնել վարչապետի պաշտոնում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։ «Կարեն Կարապետյանի մասնակցությունը քարոզարշավին, նրա դրական իմիջը միանշանակ դրականորեն ազդել է ՀՀԿ ցուցանիշի վրա, և գրանցել են […]