16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Անհասկանալի, անըմբռնելի երևույթ է այս պրոցեսը. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Արարատ Զուրաբյանը կարծում է, որ միշտ էլ նախընտրական փուլում, երբ ձերբակալություններ են լինում քաղաքական գործիչների նկատմմաբ, կասկածելի են: «Շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ պարզ կլինի: Անհասկանալի, անըմբռնելի երևույթ է այս պրոցեսը, և թե ինչ նպատակ է հետապնդում, պարզ չէ: Մի քիչ սպասենք, լսենք փաստաբաններին»,-այսօր ասուլիսին ասաց նա:

Henaran.am-ի հարցին, թե արժանահավատ չի համարում արդյոք ԱԱԾ-ի հայտարարությունները, Ա. Զուրաբյանը պատասխանեց. «Անմեղության կանխվարկածն այստեղ շատ կարևոր է: Ես կարծում եմ, որ քննող մարմինն արդեն իսկ պետք է ներկայացնի շատ լուրջ հիմնավորումներ, որպեսզի մի բանին հավատալու հարց առաջանա: Ամեն դեպքում ՀՀ-ում ընտրություններ են, և մի անձ, որ մի քիչ ավելի կոշտ մոտեցումներ ունի կամ դիտարկվում է որպես այդպիսին,  մեկուսացված է»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ