Ցավում եմ, որ այդ կտրուկ շրջադարձը տեղի է ունեցել. Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանից (տեսանյութ)
«Չկա Հայաստանում մարդ, որ չի ցանկանում խաղաղութուն, բայց խաղաղության լավագույն երաշխիքն ուժեղ Հայաստան ունենալն է, միշտ պատրաստ լինեն է պատերամզի, բայց ՀՀ-ից չէ, որ պետք է գնա այդ նախաձեռնությունը: ԼՂՀ ճակատագիրը պետք է որոշի ԼՂՀ ժողովուրդը և իր ճակատագիրը, որովհետև մարդիկ ապրում են այդ տարածքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին:
Henaran.am-ի հարցին, թե ինչպես կգնահատի այն, որ առաջին նախագահը վերջին հարցազրույցի ժամանակ լեգիտիմացրեց ՀՀԿ-ին, իսկ 2008-ին խոսում էր ավգյան ախոռները մաքրելու մասին, նա պատասխանեց. «Հռետորաբանությունը փոխվել է: Ցավում եմ, որ այդ կտրուկ շրջադարձը տեղի է ունեցել, այդ կոնստրուկտիվիզմը հիմա առկա է: Ես գտնում եմ, որ այս հարցը բավականաչափ դեռ ժամանակ է տանելու, թե երբ կլինի լուծումը, կարելի է ասել, չի երևում, մի բան ակնհայտ է, որ հասարակությունները պետք է պատրաստ լինեն խաղաղությանը, իսկ Ադրբեջանում ոչ ոք դրան պատրաստ չէ:
Ես գտնում եմ, որ խաղաղությունը ձեռք են բերում ուժեղ պետություն լինելով, ուժեղ ռազմական ուժեր ունենալով, իսկ նախագահի պաշտոնը հնարավորություն է տալիս գնալ բանակցությունների և անել բավականաչափ բան: 3 նախագահները բավական մեծ ժամանակ ունեցել են բանակցային պրոցեսին ինչ-որ ակտիվ ընթացք տալու, ինչևէ, դա չի հաջողվել, հիմա էլ կարծում եմ, որ սրա մասին խոսելն ավելի շատ նախընտրական խնդիր է լուծում, ոչ թե ինչ-որ հարցի է տանում»: