06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Սամվել Բաբայանի ձերբակալությունը ավելացնելու է ՕՐՕ դաշինքի ձայները»

«Արցախի հերոս Սամվել Բաբայանի վերջին պատմությունը հերթական ֆարսերից մեկն է»,-այսօր ասուլիսին հայտարարեց ԱԱԾ  պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Ըստ նրա` Սամվել Բաբայանն ուսադիրները վաստակած գեներալ է:  «Սամվել Բաբայանը ձերբակալվել է, որովհետև համարձակվել է չհամաձայնել այն աթոռի հետ, որին նստած է Սերժ Սարգսյանը»: Վերջինս նկատեց, որ «Սասնա ծռեր»-ի գործողություների ժամանակ երեք ոստիկան մահացավ, բայց հասարակությունը չմտածեց, որ երեք մարդ է գնդակահարվել, ու կանգնեց Սասն ծռերի կողքին:

Գուրգեն Եղիազարյանը գտնում է, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը ավելացնելու է ՕՐՕ դաշինքի ձայները: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր Ազատ Արշակյան էլ շեշտեց` ի դեմս Սամվել Բաբայանի ձերբակալմամբ հանձնում են Արցախը: «Սամվել Բաբայանն ու շատ քչերը նրա մասշտաբն ունեն, ովքեր այդ չափ նվիրված են իրենց գործին, հայրենիքին են նվիրված, անձնազոհ են: Ասում են կոպիտ է խոսում, բայց չէր կարող փափկասուն որևէ մեկը նման վճիռներ կայացնել, նրան հեռացնելով ասպարեզից ուժասպառ են անում մեր հայրենիքը: Նրա ձերբակալումը մեծ վնաս էր Ժառանգության-Համախմբում-Հաղթանակ դաշինքին, այս կարևոր գործիչներից մեկն ասպարեզից դուրս եկավ: Սա արդեն խուճապ չի, ջղաձգություն է` և անտեղի, քաղաքակիրթ ձևով պիտի հեռանան, Սեյրան Օհանյանից ավելի հարմար թեկնածու կարո՞ղ են գտնել»: Ազատ Արշակյան ՕՐՕ դաշինքի շանսերը բարձր է գնահատում.«Ղարաբաղն ուզում են հանձնեն, դրա համար Սամվել Բաբայանին մեկուսացրին, հարձակվել են Սեյրան Օհանյանի վրա ինչո՞ւ: Մենք թույլ չենք տա, որ Ղարաբաղը հանձնեն փոխզիջման քողի տակ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ