26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ զինվորական դատախազին

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:  ՀՀ գլխավոր դատախազը կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի  նորանշանակ տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին:

Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել նախկին ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանին՝ դատախազական համակարգում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար:

Հաջողություններ մաղթելով նորանշանակ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին՝ Գլխավոր դատախազը բարձր է գնահատել նրա  պրոֆեսիոնալիզմը և իրավապահ համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը:

Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ շեշտել է զինված ուժերում հանցավորության կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը` ընդգծելով  քրեածին պատճառներն ու պայմանները վերացնելու նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու կարևորությունը:

Գլխավոր դատախազը նշել է, որ բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է, միաժամանակ ընդգծելով, որ այս ոլորտում դատախազական աշխատանքն առավել  զգայուն և մանրակրկիտ պետք է լինի, քանի որ հայկական զիված ուժերում ծառայող զինվորն  իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ