07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոչ մի երաշխիք չկա, որ ընտրությունները չեն ավարտվի գնդակահարությամբ. «Ծառուկյան» դաշինքի թեկնածու

««Ծառուկյան» դաշինքն ունի հստակ ծրագիր ու տեսլական այն կյանքի կոչելու, վայելում է հանրության վստահությունը: Մեր նախընտրական հանդիպումները աներկաբայորեն վկայում են, որ մարդիկ հույսը կապում են մեր ծրագրերի հետ, իսկ մենք խորին համոզմունք ունեն, որ մեծամասնություն ենք կազմելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատագմավորի թեկնածու Գևորգ Պետրոսյանը:

Խոսելով Սյունիքում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի ականջներ կտրելու վերաբերյալ հայտարարության մասին` նա նշեց, որ պիտի ավելի ուշադիր լինենք ավելի նշանակալի փաստերի վրա: «Ականջ կտրելը, չեմ կարծում, որ այդքան մեծ նշանակություն ուներ»:

Ըստ նրա` ոչ մի երաշխիք չկա, որ ընտրությունները չեն ավարտվի գնդակահարությամբ, որովհետև ոմանք իսկապես անցել են սահմանները: «ԿԸՀ-ն անընդհատ տարբերակված մոտեցում է ցուցաբերում ընտրական պրոցեսների մասնակիցների նկատմամբ, ՀՀԿ-ն օրենքի խախտումներով է իրականացնում, իսկ երբ հորդորում եմ ԿԸՀ-ին գոնե այս օրերին պահպանել օբյեկտիվությունը»,-եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ