Իսպանիայի թագուհին մրցանակ է հանձնել Ինյեստային
«Բարսելոնայի» եւ Իսպանայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան Սոֆիա թագուհու անվան մրցանակ է ստացել սպորտում ունեցած մեծ ավանդի եւ 2015-ին արդար խաղի համար: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի թվիթերյան էջը: 32-ամյա ֆուտբոլիստին մրցանակը հանձնել է անձամբ թագուհին: Արարողությունը տեղի է ունեցել Մադրիդում գտնվող Էլ-Պարդո պալատում: