25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2017

«Ծառուկյան» դաշինքը շոկ է առաջացնելու. Ժողովուրդ

«Ծառուկյան» դաշինքում առաջիկայում սպասվում են անակնկալ «հայտնություններ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ դաշինքի ընտրացուցակում պատրաստվում են ընդգրկվել անգամ կարկառուն ՀՀԿ-ականներ, որոնք ամենատարբեր պատճառներով որոշել են իրենց ապագան այլևս չկապել իշխող այս քաղաքական ուժի հետ: Թերթի աղբյուրները պնդում են, որ «Ծառուկյան» դաշինքին անդամակցելու մասին հայտարարելու են այնպիսի հանրապետականներ, որոնք ունեն ֆինանսական լուրջ միջոցներ, տիրապետում են որոշակի լծակների, ինչպես […]

Խաչատուր Սուքիասյանին մեղմորեն հասկացրել են` ԲՀԿ-ից հեռու մնալ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Սուքիասյանները խոր որոնումների մեջ են այս փուլում: Խաչատուր Սուքիասյանը, ում որդին` Ալբերտը, Ծառուկյանների պոտենցիալ փեսացուն է, կցանկանար ԲՀԿ քվոտայով առաջադրվել Կենտրոն-Էրեբունի ընտրատարածքում: Ավելին, խոսակցություն կար, որ Սարիբեկ Սուքիասյանն էլ հնարավոր է ՀԱԿ ցուցակով առաջադրվի: Սակայն ասում են՝ նախագահականից Խաչիկ Սուքիասյանին մեղմորեն հասկացրել են` ԲՀԿ-ից հեռու մնալ: Հասկանալի է` […]

Նոր մանրամասներ Արմեն Սուրմենելյանի սպանության գործով

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի հանգամանքները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին,  Երևան քաղաքի Թումանյան […]

Հովիկ Աբրահամյանը միանում է Գագիկ Ծառուկյանին

«Ես նմանատիպ տեղեկատվություն  չունեմ, իսկ մեր կենտրոնական գրասենյակը նման դիմում այս պահի դրությամբ չի ստացել: Ովքեր լուրերը տարածում են, նրանցից ճշտեք»,-Henaran.am-ին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը` մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս լուրը երեկվանից շրջանառվում է մամուլում: Մեր տեղեկություններով Հ. Աբրահամյանը երեկ եղել է […]

Լույս չի լինի

Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 24-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-17:00 Ներքին Շենգավիթ 6, 16 և Նորագավիթ 1 փողոցները, Կատովսկու փողոցը և ՀԱ Գ-1 թաղամասը, 10:30-17:00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. 3 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Նուբարաշենի խճ. 1-5 շենքերը, […]

«Ավելի շուտ Կասպից ծովը ամբողջությամբ կդառնա քաղցրահամ, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»

Ադրբեջանի նախագահ Հեյդրար Ալիևը երեկ հանդես է եկել հայտարարությամբ և նշել է, որ իրենք երբեք թույլ չեն տա Արցախի անկախությունն ու առավել ևս թույլ չեն տա Ադրբեջանի տարածքում հայկական երկրորդ պետության հիմնադրումը: Henaran.am– թղթակցի հետ զրույցում արձագանքելով այս հայտարարությանը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Նախ Արցախը չի եղել, չկա ու չի լինի Ադրբեջանի տարածքը: Ուստի, […]

Քուվեյթցի հաղորդավարն ուղիղ եթերում այրել է հյուրին (տեսանյութ)

Քուվեյթցի հեռուստահաղորդավար Ջասեմ Ռաջաբը հումորային հաղորդման շրջանակում այրել է հյուրին՝ նախապես կապելով նրա աչքերը: Ինչպես նշում է Al Arabiya-ն, միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերի ժամանակ: Հայտնի է, որ հյուրն ու հաղորդավարը նախապես պայմանավորված են եղել: Մանրամասները` տեսանյութում:

Ծառուկյանի փեսան աշխատանքի չի գնում. պատճառը ապագա պաշտոնանկությունն է. ՉԻ

««ՉԻ» տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը արդեն մի քանի օր է՝ աշխատանքի չի հաճախում։ Նրա «գործադուլի» պատճառը առաջիկա հավանական պաշտոնանկումն է։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզպետի հավանական թեկնածու է համարվում Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկին։ Մեր տեղեկություններով՝ այս օրերին սպասվում է մեկ այլ մարզպետի պաշտոնանկություն ևս։ Առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա Արարատի մարզպետ Ռուբիկ […]

Անհամատեղելի. Ժամանակ

Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած քաղաքական ուժերի և Գագիկ Ծառուկյանի միավորումը բացառվում է։ Անցած շաբաթա վերջին Օսկանյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև տեղի է ունեցել հանդիպում, որից հետո միավորման հնարավորությանը վերջ է դրվել։ Ըստ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների՝ Ծառուկյանի և Օսկանյանի ծրագրերն ու հետագա գործողությունները անհամատեղելի են։ Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի