13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2017

Իշխան Զաքարյանն արձակուրդում է

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2017 թվականի հունվարի 18-ից մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը ներառյալ գտնվում է արձակուրդում` օգտվելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված 2016 թվականի չօգտագործած և 2017 թվականի հասանելիք ամենամյա արձակուրդի, ինչպես նաև իր հաշվին` չվճարվող արձակուրդի իրավունքից: Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Վերահսկիչ պալատի պաշտոնական կայքէջում: Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը գլխավորելու է […]

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 24-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի, Աշտարակի, Եղվարդի, Աբովյանի և Արարատի  տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Աբովյանի տարածաշրջանի Արզնի – Նոր Գեղի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները  բաց […]

Վարույթը կարճվել է

ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվանն առնչվող Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին տեղեկացնում են Միհրան Պողոսյանի գրասենյակից: «Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումները և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այդ նյութերով հարուցված քրեական գործը անցած ավելի քան […]

«Ոսկու աշխարհ» տոնավաճառից ոսկյա զարդերի հավաքածու են հափշտակել

Երեւանում հունվարի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում անհայտ անձը Խորենացի փողոցի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի թիվ 7 տաղավարից հափշտակել է ոսկյա զարդերի հավաքածու։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, հափշտակությունը տեւել է մի քանի րոպե եւ այդ ամենը տեսանկարահանվել է տեղադրված տեսախցիկների կողմից։ Հափշտակված գումարը կազմում է մոտ 250 հազար դրամ, որը պատկանում է 48-ամյա Սուրեն Ե.-ին: Ոստիկանները […]

ԵՄ դեսպան. Խորհրդարանական ընտրությունները կազդեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա

Հայաստանն ու Եվրոպական Միությունն ակտիվ եւ ինտեսիվ բանակցություններ են վարում Շրջանակային նոր համաձայնագրի կազմման եւ կնքման շուրջ: Թեպետ Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերություններում չի կաշկանդվում ՀՀ ներքին օրակարգով, սակայն առաջիկա խորհրդարանական ընտրությունների մաքուր, արդար եւ թափանցիկ անցկացումը կարող է լավ մթնոլորտ ձեւավորել համագործակցության հետագա զարգացման համար: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց […]

Հունվարի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Հայդուկ կամավորականների հայրենասիրական» ՀԿ նախագահ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո), հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը և «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: ԹԵՄԱ՝ հունվարի 28-ը Հայոց բանակի հիմնադրման օրն է. պատրաստված զինվոր. մարտունակ բանակ. խաղաղության գինը. Հասարակություն-Բանակ-Պետություն կապը. «Ազգ-բանակ» գաղափարախոսություն:

Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության  նախարար Նիկոլայ Նիկիֆորովի հետ։ Կողմերը քննարկել են  Եվրասիական  տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում երկու երկրների փոխգործակցության, ինչպես նաև կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունների հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադառնալով  ԵԱՏՄ շրջանակներում  համագործակցությանը՝ Նիկոլայ […]

Նոր նշանակումներ դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին զուգահեռ շրջանավարտները ստացել են նաև ՀՀ դատախազության ստորոբաժանումներում  դատախազի պաշտոնին  նշանակման հրամանները: Շնորհավորելով արդեն նորանշանակ դատախազներին՝  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդգծել է դատախազի աշխատանքի կարևորությունը, նշելով որ երիտասարդ կադրերից ակնկալվում է ակտիվ ու նախաձեռնողական գործունեություն՝ ի նպաստ դատախազության համակարգի աշխատանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի