12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2017

«Ելք» շարժումը մեծ թափով սկսել է ծավալվել Հայաստանում

«Ելք» շարժումը մեծ թափով սկսել է ծավալվել Հայաստանում։ Երիտասարդների մեծ մասը հենց այս շարժման մեջ է տեսնում փոփոխության հնարավորությունը երկրում։ «Ելքի» ծավալմանը յուրօրինակ ձևով իրար հետևից միանում են նաև իշխանական շատ հայտնի քաղաքական դեմքեր. նրանք «Ելք» ֆլեշմոբի շրջանակներում իրար հետևից ելնում են իշխանության շարքերից: Ֆեյսբուքյան հանրագրում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը:  

Փարիզում գործարկել են երկու անվարորդ փոքր ավտոբուսներ

Փարիզի իշխանությունները քաղաքում գործարկել են երկու անվարորդ փոքր ավտոբուսներ՝ էլեկտրական շարժիչներով: Առայժմ այս նախագիծը համարվում է փորձարարական, բայց դրա հաջողության դեպքում քաղաքի իշխանությունները պատրաստ են հետագայում էլ զարգացնել այդ փոխադրամիջոցը: Երկու ավտոբուսներն էլ երթեւեկում են Փարիզի 13-րդ օկրուգում՝ Լիոնի կայարանի եւ Աուստեռլիցի կայարանի միջեւ: Դրանք շարժվում են բացառապես առանձնացված գծով, որով այլ փոխադրամիջոց չի երթեւեկում: […]

Անցած 1 օրում արձանագրվել է 11 պատահար. 23 մարդ ստացել է վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 6, խարդախության 7 և հարկերից խուսափելու 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով […]

Տուժածներից մեկը վաղը կվիրահատվի

Ռուսաստանի Դաշնության Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում։ ՀՀ  5 քաղաքացիները շարունակում են բուժվել վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքներում։ Տուժածներից Գ.Դ.-ին (1992թ.) նախապատրաստում են վիրահատության։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով։

Մել Գիբսոնն իններորդ անգամ հայր է դարձել

Աշխարհահռչակ ամերիկացի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն իններորդ անգամ հայր է դարձել։ People ամսագրի փոխանցմամբ՝  61-ամյա դերասանի որդին լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին Լոս Անջելեսում։ Երեխայի մայրը 26-ամյա Ռոզալինդ Ռոսսն է: Փոքրիկին անվանակոչել են Լարս Ջերալդ Գիբսոն:  

Ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը. Կ. Անդրեասյան

«Համախմբում» կուսակցության անդամ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել ևս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաև նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն […]

«Այդ դեպքում հեշտ կլինի լուծել ահաբեկչության խնդիրը»

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը  կարծում է՝ նախագահական համակարգի անցման դեպքում հեշտ կլինի լուծել ահաբեկչության խնդիրը։ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը իր հայտարարությունում, մասնավորապես,  նշել է՝ Թուրքիան կարիք ունի նախագահական կառավարման։ Նուման Քուրթուլմուշը  շեշտել է՝  նախագահական համակարգի անցման համար կազմակերպվելիք հանրաքվեն իրականացվելու է այն գաղափարախոսությամբ, որ նախագահի ինստիտուտի ուժեղացման ժամանակ կլինի կառավարման նոր ու կենտրոնացված մոդել՝ ահաբեկչության […]

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ժամանել է Լատվիա

Այսօր ֆուտզալի Հայաստանի հավաքականը ժամանել է Լատվիայի Ելգավա քաղաք, որտեղ հունվարի 26-ից 29-ը կկայանան 2018 թ. Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի հանդիպումները,- տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը: Հայաստանի մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի և Գերմանիայի հավաքականները: Մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը: Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմում Լատվիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Սարգիս Ասկաջյան, […]

ՀՀԿ-ը մանր խնդիրների հետևից չի ընկնում (տեսանյութ)

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը չի կարծում, որ ռեյտինգային ընտրակարգը կուսակցություններում ներքին խնդիրների է հանգեցնելու: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուները պետք է գիտակցեն, որ առաջին հերթին կուսակցությունը պիտի ձայն ստանա, ապա ինքը պիտի դառնա պատգամավոր: «Յուրաքանչյուր թեկնածուի խնդիրը պիտի լինի, որ նախ կուսակցությունը ձայն տանի, իսկ կարող է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի