28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 3, 2017

«2017-ը քաղաքականության մեջ հստակ ջրբաժանների տարի կլինի»

«Կարծում եմ՝ 2016-ը տարբեր իրադարձություններով լեցուն տարի էր: Ապրիլյան, հուլիսյան իրադարձությունները, իհարկե, ցավալի էին: Բայց պետք է ասել, որ 2016-ին ունեցել ենք նաև մեծ նվաճումներ ու ձեռքբերումներ, որոնցից, ինչո՞ւ չէ, կուզենայի առանձնացնել այն, որ մենք կարողացանք Օլիմպիական մեդալ նվաճել: Դա պատմական  իրադարձություն է: Որոշակի փոփոխություններ եղան նաև քաղաքական դաշտում:  Կառավարության փոփոխությունից հետո մեր մեջ նոր […]

2016-ն անակնկալով ավարտվեց Շուշան Պետրոսյանի համար

Երգչուհի, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի համար այս տարի ամանորը դեկտեմբերի 31-ին կամ հունվարի 1-ին չէ, որ սկսվել է: Դեռևս դեկտեմբերի կեսերին պատգամավորը Արցախում է եղել, սահմանամերձ 19 գյուղերի ու 2 մանկապարտեզների երեխաների համար նվերներ է տարել, ապա այնտեղ էլ զորամասերում տոնածառներ զարդարել: Henaran.am-ի թղթակցին Շ. Պետրոսյանը պատմեց, որ Արցախ կատարած այցելությունից հետո […]

Երգիչը դառնությամբ լքեց հայրենիքը. Հովհաննես Բալյանն էլ գնաց Հայաստանից/վիդեո/

Ժողովրդական երգերի կատարող Հովհաննես Բալյանը հունվարի 1-ին լքեց հայրենիքը: Երգիչը հիասթափված է , տխուր ու նշում է, որ ստիպված է եղել դիմել այս քայլին: Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի երգիչը դառնացած է: Մինչ թռիչքը նա  իր խնդրով կիսվեց Henaran.am-ի թղթակցի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:  

«Թող Ձմեռ պապը ոչ մի փոքրիկի չթողնի առանց նվերի»

«Նախընտրում եմ Ամանորը դիմավորել  հայրենիքում՝ ընտանիքիս հետ միասին։ Կարծում եմ՝ Նոր տարին  ընտանեկան  տոն է, ու հարկավոր է այն ընտանեկան ջերմ մթնոլորտում տոնել», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց երգիչ Արա Այվազյանը։    Վերջինս նշեց՝  իր գործի բնույթն այնպիսին է, որ  երբեմն տոնական օրերին հանդես է գալիս համերգներով։ Այս երևույթից, սակայն, երգիչը չի դժգոհում։ «Երգ-երաժշտությունն իմ […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 3-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

3D գրիչ…պատգամավորը զարմացել է որդու ցանկությունից

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանի ընտանիքը դեռ դեկտեմբերից Ամանորի եռուզեռի մեջ էր: Այդ նույն ժամանակ պատգամավորը զբաղված էր խորհրդարանական աշխատանքով: Henaran.am-ի թղթակցին նա պատմեց, որ ինքը պատրաստությունների ժամանակ չի ունեցել, աշխատանքը շատ էր: «Ինչ-որ ձևով մասնակցել եմ էլի, տոնածառ զարդարել չգիտեմ, կինս ու երեխաներս լավ զարդարում են ու անհամբեր սպասում են այդ պահին, […]

Բժիշկը արձանագրում է փաստերը /վիդեո/

«Տեղումների առումով առանձնահատուկ տարի է: Ինքան էլ մաքրվեն փողոցները էլի միջադեպերից չենք խուսափի»,-+Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժիշկ, տրավմատոլոգ Կարեն Մաթևոսյանը: Բժիշկը արձանագրում է փաստերը և կարիքի դեպքում պատրաստ է լինել հիվանդի կողքին, անգամ տոնական օրերին: Մանրամասները՝ տեսանյութում:

Այս Ամանորը յուրահատուկ է մեր ընտանիքի համար. պատգամավոր

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, մայր ու տատիկ Կարինե Պողոսյանը շատ է սիրում Նոր տարվա եռուզեռը: «Ինչպես բոլոր հայկական ընտանիքներում, մեր ընտանիքում էլ դեռ դեկտեմբեր ամսվա կեսերին սկսել էինք պատրաստվել Ամանորին»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց նա: Կարինե Պողոսյանը նաև մեզ հետ գաղտնիքով կիսվեց, պարզվում է` այս տարի առաջին անգամ Նոր տարին դիմավորելու է թոռնիկի հետ, ինչպես նաև որդու հետ, […]

Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի ժամը 24-ից մինչև 2017 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է (Երևան քաղաքում), 25-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի