05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Այս Ամանորը յուրահատուկ է մեր ընտանիքի համար. պատգամավոր

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, մայր ու տատիկ Կարինե Պողոսյանը շատ է սիրում Նոր տարվա եռուզեռը: «Ինչպես բոլոր հայկական ընտանիքներում, մեր ընտանիքում էլ դեռ դեկտեմբեր ամսվա կեսերին սկսել էինք պատրաստվել Ամանորին»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց նա: Կարինե Պողոսյանը նաև մեզ հետ գաղտնիքով կիսվեց, պարզվում է` այս տարի առաջին անգամ Նոր տարին դիմավորելու է թոռնիկի հետ, ինչպես նաև որդու հետ, ով բանակից նոր է զորացրվել:

«Այս տարի ինձ համար շատ կարևոր է տանը լինել ու դիմավորել Նոր տարին, քանի որ որդիս վերադարձել է բանակից ու 2 տարի հետո ի վերջո մեզ հետ է անցկացնելու»:

Ամանորյա եռուզեռի մեջ Կարինե Պողոսյանը հասցնում է պատրաստել հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակներ, նվերներ գնել, իսկ տոնածառն արդեն զարդարում են երեխաները: «Ես սիրում եմ հյուրեր ընդունել ու անակնկալներ մատուցել հյուրերիս»,-ասաց նա:

Իսկ թե որ տարին է եղել ամենահիշարջանը հարցին, նա այսպես պատասխանեց. «Փորձում ենք ուրախ դիմավորել ու սպասելիքներ ունենալ: Բայց այս տարի ուրախ եմ, որ 2 տարի զորամասում դիմավորելուց հետո որդիս է մեզ հետ նշելու: Յուրաքանչյուր տարին էլ իր առանձհատկությունն ու հետաքրքրությունն ունի»:

Պատգամավոր-մայրիկը Ձմեռ պապին չէ, որ խնդրանք ունի. «Ուղղակի Աստծուց եմ խնդրում, որ խաղաղություն լինի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ