ՀՀԿ-ը մանր խնդիրների հետևից չի ընկնում (տեսանյութ)
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը չի կարծում, որ ռեյտինգային ընտրակարգը կուսակցություններում ներքին խնդիրների է հանգեցնելու: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուները պետք է գիտակցեն, որ առաջին հերթին կուսակցությունը պիտի ձայն ստանա, ապա ինքը պիտի դառնա պատգամավոր:
«Յուրաքանչյուր թեկնածուի խնդիրը պիտի լինի, որ նախ կուսակցությունը ձայն տանի, իսկ կարող է ինքը ձայն տանի, բայց պատգամավոր չդառնա»,-ասաց նա: Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի` սա կարող է խթանել տվյալ ընտրատարածքում ընտրակեղծքիների բացառմանը:
Հարցին, թե ՀՀԿ-ում տարաձայնություններ չկան ընտրացուցակների և ռեյտինգայինով առաջադրվելու վերաբերյալ, նա պատասխանեց, որ ՀՀԿ-ն մտածում է հաղթանակի և ոչ թե մանր խնդիրների մասին:
«Կարծում եմ` յուրաքանչյուր թեկնածու շատ լավ հասկանում է, որ օրինակ`
14 մարդ է դնում այդ ընտրատարածքում, հասկանում են, որ 14-ից 2-ն են ընտրվելու, դնում են, որ կուսակցությունը ձայն տանի:
Կեսից ավելին գիտի, որ իրենք պատգամավոր չեն դառնալու, բայց կլինեն թեկնածուներ, ընտրատարածքներ, որոնց միջև պայքարն ավելի սուր կլինի»:
Շարունակությունը` տեսանյութում: