Առանց Լ. Տեր-Պետրոսյանի. Ժամանակ
ՀԱԿ-ը դեռևս շարունակում է դիտարկել առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությունը՝ չբացառելով առանձին մասնակցելու հնարավորությունը։ Անցյալ շաբաթ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Խաչատուր Սուքիասյանի միջոցով հանդիպում է խնդրել Ծառուկյանից։ Վերջինս, «Ժամանակ» օրաթերթին հասած տեղեկություններով, հրաժարվել է հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ։ Դրանից հետո քննարկվում է ՀԱԿ-ի՝ առանց Տեր-Պետրոսյանի Ծառուկյան դաշինքին միանալու հնարավորությունը։ Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: