29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության  նախարար Նիկոլայ Նիկիֆորովի հետ։

Կողմերը քննարկել են  Եվրասիական  տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում երկու երկրների փոխգործակցության, ինչպես նաև կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունների հետ կապված մի շարք հարցեր։

Անդրադառնալով  ԵԱՏՄ շրջանակներում  համագործակցությանը՝ Նիկոլայ Նիկիֆորովը նշել է, որ  Ռուսաստանի,  Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների  միջև գործակցության կարևորագույն քայլերից մեկը ԵԱՏՄ թվայնացման  օրակարգի իրականացումն է։ Այն  ոչ միայն ԵԱՏՄ  ինտեգրման բաղադրիչն է, այլև ԵԱՏՄ երկրների ներգրավումն է աշխարհի թվային տրանսֆորմացիաների  վերափոխման լայնածավալ գործընթացում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի  և Ռուսաստանի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների  (ՏՏ) ոլորտին առնչվող հարցեր։

Վ. Մարտիրոսյանը կարևորել է  Ռուսաստանի առաջատար տեխնիկական  բուհերում հայ ուսանողների ներգրավվածությունը,  անդրադարձել հայկական և ռուսական բջջային կապի օպերատորների, փոստային ծառայությունների  ոլորտում արդեն իսկ ծավալված ակտիվ գործակցությանը։ Նա հույս է հայտնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու  երկրների միջև համագործակցության շրջանակներն առաջիկայում կընդլայնվեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ