25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պետք է Սուրբ Գիրքը մշտապես համարենք մեր ղեկավարը»

“Ամուր կապերով կապվեք Աստվածաշնչի հետ, քանի որ նա ձեր ազատությունների գլխավոր խարիսխն է: Մեր ճշմարիտ քաղաքակրթության գործընթացի համար մենք պարտական ենք այդ գրքին: Պետք է Սուրբ Գիրքը մենք համարենք մեր ղեկավարը` այսօր և ապագայում:

Ես` որպես զինվորական, հատուկ երկյուղով ու պատասխանատվությամբ եմ վերաբերվում հոգևոր պատերազմին, ինչպես Պողոս առաքյալն է ասում. “Իմ եղբայրներ, զորացեք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ: Եվ Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին, որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ:

Ուստի առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրերում դեմ կանգնել չարին: Եվ երբ ամեն ինչ կատարեք, հաստատուն կացեք` տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ և, հագած արդարության զրահը, ձեր ոտքերը ամրացրեք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Եվ այս ամենի վրա առեք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եվ առեք փրկության սաղավարտն ու Հոգու հուրը, որ է Աստծո Խոսքը: Ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցեք Հոգով, և այդ ամենում հսկեցեք անխոնջ հարատևությամբ և աղաչանքներով բոլոր սրբերի համար” (Եփես. 6.10):

Գրանտ Ուլիս ՍԻՄՓՍՈՆ – (1822-1885), ԱՄՆ 18-րդ նախագահը (1869-1877), քաղաքական և ռազմականգործիչ, բանակի գեներալ: Նրա դիմապատկերն է 50 դոլարանոց թղթադրամի վրա

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ