01 Մարտի, Saturday, 2025
KFC

«Դպրոցը պետք է պահել քաղաքականությունից հնարավորինս դուրս»

ՀՀ ԿԳ նախարարը վստահ է ՝ դպրոցը պետք է քաղաքականությունից հնարավորինս հեռու պահել։

Այս մասին այսօր վերջինս ասել է «Ազատության» եթերում՝ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ։

«Համոզում ունեմ, որ դպրոցը պետք է պահել քաղաքականությունից հնարավորինս դուրս։ Ինչու եմ ասում հնարավորինս, քանի որ փոքր համայնքներում դպրոցի տնօրենն ու ուսուցչական կազմն են, որ քաղաքական մշակույթ են ձեւավորում ու չես կարող նրանց ասել, որ չունենան քաղաքական համոզումներ, կուսակցական պատկանելիություն։ Ընտրատեղամաս դպրոցն է դառնում շատ երկրներում, դա նշանակում է, որ այլ շենքային պայմաններ, ըստ էության գոյություն չունեն։ Համոզում ունեմ, որ ընտրական այս համակարգը, որ հիմա մտավ եւ առաջին անգամ փորձարկվելու է, ցույց է տալիս, որ ծնողին շատ դժվար կլինի ասել, որ այդ կուսակցությունների բազմազանության ու ռեյտինգային  ցուցակում ընդգրկված 12 կամ 14 հոգուց ընտրիր սրան կամ նրան։ Եթե ադմինիստրատիվ լծակը օգտագործում ես ու մարդուն ստիպում կուսակցության անդամ դառնալ, դա միանշանակ թուլացնում է կուսակցությունը»,-ասել է  Լևոն Մկրտչյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ