25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

21-ամյա աղջկա սիրելի ուտելիքը սպունգն է

Հազվադեպ հիվանդությամբ տառապող բրիտանացի ուսանողուհի Քերի Տիբելկոկը սնվում է մաքրող միջոցներով եւ ափսեներ լվալու սպունգով: 21-ամյա աղջկա մոտ տարօրինակ հիվանդություն է. նրա մոտ “ախորժակ են բացում” այնպիսի բաներ, որոնք հատկացված չեն ուտելու համար: Նա սով է զգում, երբ լոգանք է ընդունում ցնցուղի հեղուկով կամ ափսեները լվանում է քիմիական  միջոցներով: Քերին պնդում է, որ պատրաստ է տոննաներով ուտել տարատեսակ սոուսներով սպունգներ: Սովորական սնունդը աղջկան ուրախություն չի պարգեւում. նա ավելի շատ նախընտրում է լիմոնի համով օճառ: Այսպիսի հիվանդության առաջացման պատճառը մարդու աղիներում ապրող մակաբույծներն են: Քերին վարակվել է այդ հիվանդությամբ 2008-ին, երբ Մարոկկո  է այցելել: Դրանից հետո նա պարզապես չի օգտագործում նորմալ սննդամթերք: 3 տարի շարունակ աղջիկը բուժման ինտենսիվ կուրս է անցնում, սակայն առայժմ դրական տեղաշարժ չկա: Բժիշկներն ասում են, որ դա ցավոտ եւ երկար գործընթաց է: Բացի սովորական բուժման կուրսից, աղջիկը նաեւ հոգեբանների մոտ է բուժվում, որոնք կարծում են, որ նրա դժբախտության հիմքում լուրջ հոգեբանական շեղումներ են ընկած:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ