25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է տեղի ունենում ռուս-ադրբեջանական հարաբերություններում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունվարի 17-ին տեղի ունեցած մամլո ասուլիսը դեռ շատ երկար կհիշեն Բաքվում…Ադրբեջանական Lider TV հեռուստաընկերության մոսկովյան սեփական թղթակից Անար Հասանովի հարցը Լավրովին, կապված Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմի վերսկսման դեպքում Մոսկվայի արձագանքին,մեծ իրարանցում է առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ…Լավրովի չափից դուրս կոշտ պատասխանը ցինիկ ազերի լրագրողին “սառը ցնցուղ” էր Իլհամ Ալիևի համար…Լավրովը ոչ դիվանագիտորեն Ալիևին հասկացրեց,որ վերջինս մեծ խնդիրներ կունենա նոր պատերազմի սանձազերծման դեպքում,և ասեց այն,ինչ Բաքվում չէին ցանկանում լսել Մոսկվայից՝Արցախյան հիմնախնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ…Լավրովն այդ մամլո ասուլիսի ժամանակ ևս մեկ ապտակ հասցրեց Ադրբեջանին,երբ դեմ արտահայտվեց ՌԴ քաղաքցի,բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին հանձնելու Բելառուսի իշխանությունների նախաձեռնությանը,որի հանցանքը կայանում է նրանում,որ վերջինս առանց ազերիների թույլտվության այցելել էր Արցախ…
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցած այս մամլոասուլիսյան ճգնաժամը լուծելու համար,նախ պաշտոնական Բաքուն փորձեց մեկուսակալ Անար Հասանովից՝վերջինիս մեղադրելով ինքնագործունեության մեջ՝իբր Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունում տեղյակ չեն եղել սույն լրագրողի հարցից…Հետո,երբ ՌԴ ԱԳՆ-ից հասկացրեցին,որ նրանք չեն հավատում Բաքվի “արցունքներին”,Ալիևը որոշեց զոհաբերել իր սիրելի “շան որդուն”.Անար Հասանովին վտարեցին Lider TV-ից…Սակայն ազերիների այս “բարի կամքի” դրսևորումը ևս չանցավ…Մոսկվայից Ալիևին պարզ հասկացրել են,որ այդ հարցի հետևում կանգնած է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին…Ալիևյան մամուլը ջանք ու եռանդ չի խնայում պաշտպանելու իրենց “կլկլացնող” դիվանագետին՝ներկայացնելով վերջինիս որպես աշխարհում ճանաչված երկու ադրբեջանցիներից մեկը…Երևի բոլորդ հասկացաք,որ Փոլադը երկրորդն է,իսկ առաջինը հենց ինքն է՝ապշերոնյան սուլթան Իլհամ Ալիևը…
Ու հիմա,ռուս-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցած բավական ծանր այս միջադեպի վնասները նվազեցնելու նպատակաով սուլթան Իլհամը Մոսկվա է գործուղում երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին…Համոզված եմ,որ շողոքորթության վարպետ ազերիներին նավթախավիարային դիվանագիտության միջոցով (ևս մի քանի միլիարդ դոլլարի զինտեխնիկայի գնման պայմանագիր կստորագրեն Մոսկվայի հետ) կհաջողվի մեղմացնել Մոսկվայի ցասումը և այդպիսով “ներողություն” խնդրել ՌԴ-ից….
Սակայն Լավրովի այս ապտակը դեռ երկար կհիշեն Բաքվում…
Հ.Գ.Ծանոթ լինելով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան և ադրբեջանական ԶԼՄ-ների մոսկովյան թղթակիցների աշխատաոճին կարող եմ ասել,որ Lider TV հեռուստաընկերության թղթակից Անար Հասանովը ԵՐԲԵՔ ինքնագործունեությամբ չէր զբաղվի և առանց դեսպանատան թույլտվության որևէ հարց չէր ուղղի որևէ մեկին…Առավել ևս ՌԴ արտգործնախարարին…Ինքս եմ Մոսկվայում ականատես եղել,թե ինչպես են աշխատում այդ լրագրողները և հատկապես Անարը,ով մի քայլ անելուց այն “պարզաբանում” էր ՌԴ-ում Ադրբեջանի այն ժամանակվա փոխդեսպան,իսկ այժմ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոս Հուդսի Օսմանովի հետ…Ազերի լրագրողներն ընդամենն Ալիևի կամակատարներն են և երբեք աչքի չեն ընկել իրենց անկախ տեսակետներով…Այդ մասին շատ լավ գիտեն Լավրովի ղեկավարած գերատեսչությունում…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի    ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ