«Լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություն»
«Վատատեսը դժվարություններ է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ, իսկ լավատեսը՝ յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություն»: Ուինսթոն Չերչիլ
«Վատատեսը դժվարություններ է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ, իսկ լավատեսը՝ յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություն»: Ուինսթոն Չերչիլ
Դեկտեմբերի 14-ին երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, նշում է, որ կողմերը քննարկել են Սիրիայի Հալեպ քաղաքի հարցը, մասնավորապես հումանիտար օգնության տրամադրելու խնդիրը: Նրանք պայմանավորվել են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Հալեպի արևելյան հատվածից խաղաղ բնակչությանը, ինչպես նաև սիրիական […]
«Առողջապահության նախարարությունը պատրաստ է լսել ցանկացած առաջարկություն, թե ինչպես օրինականացնեն հիվանդանոցներում ստվերային շրջանառությունը»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Ի պատասխան իր նախորդ հայտարարությունների վերաբերյալ հարցին՝ Ալթունյանը նշեց, որ ինքը չի առաջարկել բժիշկներին նվիրաբերածը հարկել: «Այդ նպատակով մենք առաջարկներ ենք հավաքում, այդ թվում՝ ձեզանից: Եվ, իհարկե, բժիշկներից: Նրանց բոլորին շրջաբերական է […]
Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների մաքրմանը զուգահեռ՝ ձնամաքրման մեծածավալ աշխատանքներ են տարվում նաև մայթերում, բակային ու միջբակային տարածքներում, աստիճանավանդակներում, այգիների արահետներում: Գործընթացն իրականացվում է մասնագիտացած կազմակերպությունների, նաև վարչական շրջանների համապատասխան կառույցների և համատիրությունների ուժերով: Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ՝ վերոնշյալ բոլոր տարածքները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով: Աշխատանքներն ընթանում են անդադար ժամանակացույցով: Ձնամաքրման ընթացքին տեղերում շարունակում […]
Ազգային ժողովը քննարկում է «ԴԱՀԿ-ի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հրապարակային սակարկություններ» կատարելու մասին օրինագծերի փաթեթն երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ կատարելու հարցը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ անչափ կարևոր օրինագիծ է, որը ենթադրում է, որ միակ կեցավայր հանդիսացող բնակարանի վրա բռնագանձում չի կայանում, և լոտը հանվում է: «Մասնավորապես առաջարկվում է, որ […]
Արձագանքելով մամուլում և համացանցում վերջին օրերին շրջանառվող հրապարակմանը՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ Գագիկ Ծառուկյանի ծառայություններն՝ ուղղված Հայաստանի և Բելառուսի միջև քաղաքական, տնտեսական և գործարար կապերի ընդլայնմանն ու զարգացմանը, այդ երկրի պետական և մասնավոր շրջանակների հետ խորը կապերը վստահության և հարգանքի միջավայր են ստեղծել մեր երկրում Բելառուսի դեսպանատան և Գագիկ Ծառուկյանի միջև։ Հարաբերությունների հենց այս բարձր […]
Դեկտեմբերի 14-ին Ստոկհոլմի շրջանային դատարանը վճիռ կայացրեց Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի գործի առնչությամբ, որը ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական մի շարք համայնքային կազմակերպությունների կողմից Ստոկհոլմի կենտրոնում կազմակերպված ցույցի ժամանակ հանդես էր եկել բացահայտ հայատյաց և ազգայնամոլական հայտարարություններով։ Դատարանը վճռեց, որ Շվեդիայի քրեական օրենսգրքի 16 հոդվածի 8 մասի 2-րդ կետի համաձայն Լեյլանին կատարել է […]
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
«Շատ ծանր էր մեզ համար Արմեն Երիցյանի մահվան լուրը: Մեզ համար նա շատ թանկ ու հարազատ մարդ էր: Մարդ, որը պատրաստ էր լսել ու աջակցել և քանի որ մեր ակումբը բարեգործական ակցիաներ է իրականացրել և էլեկտրական անվասայլակներ նվիրել հաշմանդամներին՝ Արմեն Երիցյանի ուղղորդումը կարևորել ենք: Մեր ընկերը՝ Սամ Նաջարյանը հարազատ եղբոր պես է ընդունել ԱԻՆ նախարարին […]