Թուրքիայի հայ համայնքը պահանջում է պատրիարքի ընտրություններ անցկացնել

Թուրքիայի հայ համայնքը Պոլսի պատրիարքի ընտրությունների անցկացման համար հանդիպումներ է անցկանցում: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Ստամբուլի Ֆերիքոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցու Նազար Շիրինօղլու անվան դահլիճում: Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի կայքի տեղեկացմամբ՝ «Düşünce Platformu»-ի («Տեսակետների հարթակ») կողմից կազմակերպված ժողովն անցկացվել է վերջին շրջանում պատրիարքի ընտրություններում ստեղծված իրավիճակը, հնարավոր խոչընդոտները քննարկելու և […]