Երևանում բանկոմատ են պայթեցրել

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 06:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան 8 և Սարյան 10 հասցեների միջնամասում ձայներ են լսվում, փախչող մարդիկ են նկատվում: Այս պահին այնտեղ աշխատում են ոստիկանները: Դեպքերի վերաբերյալ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: Երկրորդ բանկոմատի պայթեցման լուրջ ճշտվում է։ Լուսանկարը` armenpress.am-ի