Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Ախուրյանի, Մարալիկի, Աշոցքի, Աբովյանի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:
ՀՀ միջպետական և հանրապետական մյուս ավտոճանապարհները բաց են: