27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում 2 տա­րեկան երեխա է մահացել. Ժողովուրդ

Դեկտեմբերի 4-ին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում 2 տա­րեկան երեխա է մահացել: Ըստ նախնա­կան տեղեկության երեխան ընդունվել է հիվանդանոց ծանր վիճակում` թոքային դեստրուկցիա դիագնոզով շնչառական անբավարարվածություն երրորդ աստի­ճանով եւ փրկել չէր հաջողվել: Օրաթերթին տեղեկու­թյուններ հասան այն մասին, որ «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մասնավոր զրույցնե­րում հայտարարել է, թե արժանի հակա­հարված է տվել լրատվամիջոցներից մե­կին:

Բանն այն է, որ լրատվամիջոցների որոշ հրապարակումների համաձայն բժշկական կենտրոնի աշխատակիցնե­րից ասել են, թե երեխայի մահն իրենց համար սովորական երեւույթ է: Հասկա­նալու համար ինչ հակահարվածի մասին է խոսքը` «ժողովուրդ»-ը կապ հաստա­տեց Նիկոլայ Դալլաքյանի հետ: Վեր­ջինս, լսելով հարցը, կտրուկ պա­տասխանեց. «Ի՞նչ հայտարարություն: Ընդամենը «Այսօր» կայքում էր հրապա­րակում եղել, ես էլ հայտարարություն էի տարածել, թե ինչպես է եղել, նրանք դա էլ են հրապարակել, այդքան բան»:

Ի դեպ, օրաթերթը տեղե­կացավ որ Նիկոլայ Դալլաքյանի տնօրինած ԲԿ-ում աշխատում են նրա ազգա­կանները: Մասնավորապես նրա որդին Դավիթ Դալլաքյանը, ԲԿ-ի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչն է, քրոջ կամ եղբոր որդին մեկ այլ բաժանմունքի վարիչ է: Այս փաստի հետ կապված մեկնաբանություն տնօրենից ստանալ չհաջողվեց: Հարցը չլսած` Նիկոլայ Դալլաքյանն անջատեց հեռախոսը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ