Կռիվ ընկնելու խնդիր չկա. Շարմազանովը` ՀՀԿ-ի ներսի անցուդարձից

ՀՀԿ-ն 2017 թվականի նախընտրական մարտավարության ու ռազմավարության հետ կապված, այդ թվում և ցուցակների, մանրամասներ չի քննարկել: «Ավելին, դաշինքների հետ կապված հարց ևս չի քննարկվել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Միաժամանակ նա նշեց` ՀՀԿ-ն կարող է գնալ այն ճանապարհով, որով գնացվել է նախկինում, այսինքն՝ ՀՀԿ այսօրվա խմբակցությունում ընդգրկված են ոչ […]