29 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կռիվ ընկնելու խնդիր չկա. Շարմազանովը` ՀՀԿ-ի ներսի անցուդարձից

ՀՀԿ-ն 2017 թվականի նախընտրական մարտավարության ու ռազմավարության հետ կապված, այդ թվում և ցուցակների, մանրամասներ չի քննարկել: «Ավելին, դաշինքների հետ կապված հարց ևս չի քննարկվել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Միաժամանակ նա նշեց` ՀՀԿ-ն կարող է գնալ այն ճանապարհով, որով գնացվել է նախկինում, այսինքն՝ ՀՀԿ այսօրվա խմբակցությունում ընդգրկված են ոչ միայն ՀՀԿ ներկայացուցիչներ, այլ նաև այլ քաղաքական ուժերի ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ովքեր սատարել են կամ սատարում են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրերին:

«Եվս մեկ անգամ հստակեցնում եմ՝ մենք որևէ նախընտրական ֆորմատ՝ ցուցակով ով կընդգրկվի, ով չի ընդգրկվի, ով կգլխավորի, ով չի գլխավորի, չենք քննարկել, բայց տրամաբանությունը հուշում է, որ մենք կարող ենք գնալ այն ճանապարհով, որով գնացել ենք 1999, 2003, 2007 թվականներին»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է ռեյտինգային և համապետական ցուցակներին, նա նշեց, որ այդ հարցը չեն քննարկել, բայց տրամաբանությունը հստակ է՝ ինչպես յուրաքանչյուր օրգանիզմ, քաղաքական կուսակցությունը ևս ունի իր ֆունկցիաները: «Ռեյտինգային պատգամավորն իր գործառույթն ունի, այստեղի պատգամավորն՝ իր, և պետք չէ ասել՝ ով է լավ աշխատում, ով վատ, և կռիվ ընկնելու խնդիր չկա: Մրցակցությունն ու կռիվը տարբեր են: Մրցակցությունը չի եղել միայն տոտալիտար համակարգում», -ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Մեկնաբանելով լուրերը, թե ՀՀԿ խմբակցության կազմն էապես փոխվելու է, ինչի պատճառով ՀՀԿ-ում կռիվ է ընկել` նա կրկնեց, որ մրցակցությունն ու կռիվը տարբեր բաներ են: «Առողջ մրցակցությունը  պրոգրեսի հայրն է: Եվ այդ իմաստով, ժողովրդավարությունն առանց ներկուսակցական առողջ մրցակցության նոնսենս է: Մեր կուսակցությունը խրախուսում է առողջ մրցակցությունը»,- եզրափակեց Է. Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ