Չինական ակումբը պատրաստ է 500 միլիոն եվրոյի պայմանագիր առաջարկել Մեսսիին

Չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը: AS-ը տեղեկացնում է՝ չինացիներն Արգենտինայի հավաքականի ավագին պատրաստ են առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով: Հիշեցնենք՝ հիմա Մեսսին «Բարսելոնայում» ստանում է տարեկան 24 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018-ի ամառը: