13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

«Չեմ կարծում, որ Մխիթարյանն իմ մրցակիցն է»

«Մանչեսթեր Յունայթեդի»  կիսապաշտպան Խուան Մատան Հենրիխ Մխիթարյանին իր մրցակիցըչի համարում: Ավելին, Մատան կարծում է, որ ինքն ու Մխիթարյանը կարող են միասին խաղալ անգլիական ակումբի մեկնարկային կազմում:

«Չեմ կարծում, որ Մխիթարյանն իմ մրցակիցն է: Մենք տարբեր խաղացողներ ենք եւ կարող ենք հանդես գալ միասին: Դա կախված է խաղից: Մարզիչը որոշում  է՝ ինչպես անել, որ թիմը շահեկան դիրքում լինի: Ուրախ եմ  Մխիթարյանի վերջին ելույթների համար: Նա լավ տղա է եւ արժանի էր դրան:

Սիրում եմ խաղալ Անդեր Հերերայի ու Հենրիխ Մխիթարյանի հետ: Մենք տարբեր խաղացողներ ենք, սակայն միմյանց լավ ենք հասկանում խաղադաշտում: Մենք խաղում ենք նույն խաղաոճով»,-նշել է  Մատան:

Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 4 խաղերում Հենրիխ Մխիթարյանը դարձել է 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ