11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հարցերին գործնական մոտեցում է պետք տալ. Ա. Մինասյան

 

ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում- խորհրդակցություն բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ: Ծավալված քննարկման ընթացքում ներկայացվել են բնապահպանության համակարգում տարածքների պահպանման  արդյունավետության համար անհրաժեշտություն դարձող տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերը, անդրադարձ է եղել  խնդրի կարգավորման միջազգային փորձին:

Ներկայացվել են տարածքների պահպանության վերաբերյալ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորության` Կովկասի բնության հիմնադրամի/ CNF/ պատվերով իրականացված «Ինսթիգեյթ» ընկերության  վերլուծությունը  և «Synergy» ընկերության ապօրինի ծառահատումների դեմ տեխնոլոգիական կիրառման մասին աշխատանքը: Քննարկմանը կարևորվել է կրթական հաստատությունների հետ համատեղ աշխատանքը, մտքեր են փոխանակվել բնապահպանական խնդիրների ձևակերպման և լուծումների ուղղությամբ: Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների և տարածքների պահպանության գործում նորարարական լուծումների ներդնումը, նշել է, որ հարցերին գործնական մոտեցում է պետք տալ և փոխգործակցված աշխատանքով հնարավոր կլինի արդյունավետ ճանապարհ գտնել՝ պասիվ-հարմարվողականից ակտիվ-նախաձեռնողական  մոտեցմամբ:Հնչած առաջարկների ուսումնասիրման և տարբերակների քննարկման նպատակով առաջիկայում կրկին նմանատիպ հանդիպում է նախանշվում անցկացնել՝ առավել լայն շրջանակով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ