Պատմական Խարբերդում հայերեն արձանագրությամբ քար է հայտնաբերվել

Թուրքիայի Էլյազըղ նահանգում գտնվող Խարբերդի Կարմիր եկեղեցում պեղումների ժամանակ 165 տարվա հայերեն արձանագրությամբ քար է հայտնաբերվել: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Էլյազըղի քաղաքապետարանը եկեղեցու վերակառուցման թուլտվություն է ստացել և աշխատանքները սկսելուց առաջ այնտեղ պեղումներ է իրականացնում: Պեղումների ժամանակ հայտնաբերված հայերեն արձանագրությամբ քարը, ըստ ենթադրությունների, տապանաքար է: Արձանագրությունը կարդալու համար աշխատանքներ են տարվում, որի ավարտից հետո այն կհանձնվի […]