27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չար ոգիների ներկայության նշաններն են. աղմուկը, թակոցները, ձայները

ԴԵՎԵՐԻՑ ՄԻ ՎԱԽԵՑԵՔ – «ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ» ԳՐՔԻՑ

«ԴԵՎԸ ՍԻՐՈՒՄ Է ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ԽՈՍՔԵՐԸ և ԳՈՐԾԵՐԸ»

Չար ոգիների ներկայության նշաններն են. աղմուկը, թակոցները, ձայները և աղաղակները: Նրանց ներկայությունից հոգում առաջանում է վախ, մտքում՝ խռովք և շփոթ, ձանձրույթ, ծուլություն՝ առաքինասեր վարքի հանդեպ, վհատություն, երազանքներ և հիշողություններ, մահվան սոսկում և մեղավոր ցանկություններ, բարի գործերի հանդեպ նախանձախնդրության մարում:

Դևերից ամենևին պետք չէ վախենալ, նրանք բացի սպառնալուց և վախեցնելուց ոչինչ անել չեն կարող:

Երբ դևերը հարձակվում էին նրա վրա, նա փախչում էր սրանցից, իսկ սրանք էլ իրենցհ հերթին հետապնդում էին վանականին:

Եթե քեզ հետ կպատահի նման բան, մի վախեցիր և մի փախիր, այլ կանգնիր տղամարդավարի, խոնարհեցնելով անձդ Աստծո առջև և ասա՝ «Տեր, ողորմիր ինձ, բազմամեղիս», և դևերը կչքվեն, իսկ եթե սկսես վախկոտի պես փախչել, նրանք քեզ կքշեն դեպի անդունդ: Հիշիր, որ Տերը քեզ է նայում, թե ինչպես ես դու ապավինում Իրեն:

Նման հարձակումը թշնամու կողմից թույլ է տրվում փառամոլության և հպարտության պատճառով իրեն խփել են, փախչում է նրանից մեծ արագությամբ և շատ հեռու, այնպես էլ սատանան, երբ տեսնում է խաչակնքվողին՝ սարսափահար է լինում: Քանի որ տեսնում է իր զորությունն ավիրած Քրիստոսի Խաչը, այդ պատճառով դողալով փախչում է Տիրոջ նվիրյալներից:

Պետք է հավատալ, որ առանց Աստծու թույլատու կամքի մեզ հետ ոչինչ չի կարող պատահել: Եվ հենց սրա համար էլ չպետք է տրվել ոչ տրտմության, ոչ փոքրոգության, այլ ամեն ինչի համար շնորհակալ լինել Աստծուց:

Դևը սիրում է խեղաթյուրել ուրիշների խոսքերն ու գործերը:

Տեսնելով նրանց, ովքեր սիրում են երազներ, երազանքներ և տեսիլքներ, դևերը հայտնվում են նրանց՝ կերպավորվելով Սուրբ Երրորդության, Քրիստոսի, Աստվածամոր, սրբերի կամ հրեշտակների կերպարանքով: Այս բոլորը դիվային հմայքներ են, սրանցով հրապուրվողները ընկնում են դիվային կապանքների մեջ: Դու մի հավատա այս բաներին: Չարը կռահում է քո մտքերը, և ինչ ցանկանում ես, այն էլ առաջարկում է քեզ: Եթե դու չհավատաս, չընդունես, նա քեզ նմանօրինակ տեսիլքներով ու երազանքներով չի հայտնվի:

Խորամանկ և նենգ է մեր թշնամին: Անկարևոր գործերը նա մեզ է ներկայացնում որպես կարևոր, և շեղվելով այս մանրուքներով, մենք հետաձգում ենք ամենակարևոր գործերը ու երբեմն էլ մոռացության ենք մատնում դրանք:

Երբեմն թշնամին խարդավանքներ է լարում մեր դեմ հետևյալ կերպ. երբ մենք տեսնում ենք ինչ-որ մեղք կամ արատ մեր եղբոր կամ հասարակության մեջ, այդ ժամանակ նա ջանում է մեր սրտերը խոցել անտարբերությամբ և սառնությամբ, ավելի ճիշտ, ամոթալի երկչոտությամբ, որպեսզի չասենք դառը ու մերկացնող ճշմարտության խոսքը, դրանով իսկ կոտրելով մեղանչողի եղջյուրը:

«Քրիստոս Թագավոր, շնորհիր ինձ առաքելական նախանձախնդրություն և Սուրբ Հոգու հուրը իմ սրտում, որպեսզի համարձակորեն մշտապես հակառակվեմ անպատկառ, հատկապես շատերին վարակող արատների դեմ: Եվ չխնայեմ ոչ ոքի իրենց իսկ փրկության և Քո մնացած մյուս ժողովրդի կանգուն մնալու համար, որպեսզի այնպես չլինի, որ նրանք էլ տեսնելով արատի տարածումը, գայթակղվեն և իրենք էլ գլորվեն» :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ