13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  15-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի են Աշոցքի և Դիլիջանի տարածաշրջանների  ավտոճանապարհները:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը:

Գորիսի ավտոճանապարհին ձյուն է տեղում:

Նոյեմբերյանի ճանապարհներին մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ