26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Համբուրգյան հայտարարությունը մեր երազանքների հայտարարությունը չէր» /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Նիստը վարել է նախագահ Սարգսյանը: Նիստի ընթացքում նա ներկայացրել է նաև  Արցախ կատարած այցի արդյունքները: Նշեմ, որ մեր զինված ուժերում մարտական ոգին բարձր է ու անկոտրում»:

Անդրադառնալով դեկտեմբերի 8-ին Համբուրգում արված ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների (Ջոն Քերիի(ԱՄՆ), Սերգեյ Լավրովի(ԱՄՆ) եւ Ժան-Մարկ Էյրոյի(Ֆրանսիա) )  հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված,  Շարմազանովն ընդգծեց ՝ Համբուրգի հայտարարության վերավերյալ ԱԳՆ-ի կարծիքը արդեն հնչել է, ու, միաժամանակ ավելացրեց՝  Համբուրգյան հայտարարությունը մեր երազանքների հայտարարությունը չէր, բայց այնտեղ կան թեզեր, որոնք  բխում են  հայկական կողմի շահերից: Բայց,  ցավալի է, որ  հասցեական գնահատականներ չեն հնչել:

«Ամեն դեպքում, այս հայտարարությունը բխում էր խնդրի  խաղաղ կարգավորման շահերից», – նշեց Շարմազանովը:

Լրագրողները ՀՀԿ խոսնակին հարց ուղղեցին նաև ՀՀԿ փոխնախագահի հիմնական հավակնորդի   ու կուսակցության ղեկավար մարմնում սպասվող փոփոխությունների մասին: ՀՀԿ խոսնակը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ՀՀԿ առաջին փոխնախագահի հիմնական  թեկնածուն վարչապետ Կարապետյանն է:

«Չեմ կարծում, որ արտառոց բաներ պիտի լինեն, քանի որ նրանք լինելու են խորհրդի կազմից: Իսկ այդ կազմի անդամների մասին դուք գիտեք», – նշեց Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ