11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Էրդողանը և Պուտինը Հալեպի հարցով հեռախոսազրույց են ունեցել

Դեկտեմբերի 14-ին երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հեռախոսազրույց  է ունեցել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, նշում է, որ կողմերը քննարկել են Սիրիայի Հալեպ քաղաքի հարցը, մասնավորապես հումանիտար օգնության տրամադրելու խնդիրը:
Նրանք  պայմանավորվել են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Հալեպի արևելյան հատվածից խաղաղ բնակչությանը, ինչպես նաև սիրիական ընդդիմությանը էվակուացնելու համար: Էրդողանը նշել է, որ այն բանից հետո, երբ կբացվեն անվտանգության միջանցքներ, Թուրքիան պատրաստ է  ժամանակավոր ապաստան տալ Հալեպի բնակչությանը:

Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր, ինչպես նաև կրկին  Հալեպի խնդիրը:

Անդրադառնալով Հալեպի հարցին Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը նշել է, որ այս պահին շատ կարևոր է քաղաք բնակչության էվակուացիան, որպեսզի վերջինս չլինեն բախումների կիզակետում: Նա կրկին Սիրիայի կառավարությանը մեղադրել է մի քանի օր առաջ Հալեպում հաստատված հրադադարը խախտելու մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ