04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2016

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  30-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վայքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Բքի պատճառով շարունակում է փակ մնալ Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  մյուս ճանապարհները բաց են:

Գոնե փողոցում չենք քնի.ազատամարտիկի այրին դստերը նվեր չի գնի

Ազատամարտիկ Կարեն Մնոյանի այրին՝   Հասմիկ Դավեյանը իր դստեր հետ այս Նոր տարին կդիմավորի ժամանակավոր կացարանում: «Երեխուս հետ տեղափոխվեցինք կացարան: Նվեր առնելու փող չկա, բայց գոնե գիտեմ փողոցում չենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հասմիկ Դավեյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

10 տարեկան որդիս հարցնում է՝ պապ տոնածառ կդնե՞ս. սպանված կուրսանտի հայրը հիշում է

«Տառապանքը խառնվել է հիշողություններիս: 15 տարեկանից Հայկազը ուսանող էր ու Նոր տարիները նրա ներկայությամբ ուրիշ էին: Ինքը նորմալ տղա էր: Տանից դուրս գալ չէր սիրում, հիմնականում տանն էր: Ինքը լրիվ ուրիշ էր՝ ապրող ու ստեղծագործող: Միայն գյուղամեջի ընկերներին էր գնում շնորհավորելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ  Հայկազ […]

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ավարտվում է մեր տարեգրության հերթական էջը. մենք շարունակում ենք միասին ստեղծել մեր պատմությունը` Հայաստան երկրի ու հայ ժողովրդի պատմությունը: 25 տարի առաջ` 1991 թվականին, Ամանորի եւ Սուրբ ծննդի տոներն առաջին անգամ նշեցինք որպես անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Այսօր` 2016 թվականին` մեր անկախ պետականության 25-րդ տարում, առավել […]

Առանց սուտ հնարավոր չէ ձայն հավաքել. պատգամավորն անկեղծանում է

«Նույնն էր, անիմաստ»,-եղավ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի արձագանքը Henaran.am-ի թղթակցի հարցադրմանը, թե եթե ամփոփենք, ինչպիսին էր տարին քաղաքական դաշտի համար: «Ի՞նչ է փոխվել, ի՞նչ է եղել, որ ասեմ անիմաստ չի եղել»,-նետեց նա: Դիտարկմանը, թե ինքն էլ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, այսինքն՝ ինքն էլ, մյուսներն էլ անիմաստությամբ են զբաղված քաղաքական դաշտում, Լ. Խաչատրյանն աձագանքեց. […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը գալիք տոների առթիվ շնորհավորել է զինծառայողներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ավանդույթի համաձայն, տարեմուտի նախաշեմին այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողներին: Քաղաքապետի հետ միասին զորամաս է այցելել նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: Ողջունելով ու գալիք տոների առթիվ շնորհավորելով զինծառայողներին և զորամասի սպայական անձնակազմին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց բարի ծառայություն […]

Բարեկենդան Սուրբ Ծննդեան պահոց

Բարեկենդան Սուրբ Ծննդեան պահոց Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծննդից 7 օր առաջ: Սուրբ Ծննդյան պահքն իր մեջ ընդգրկում է նաև Նոր Տարվա տոները մինչև հունվարի 5ը՝ Ս.Ծննդյան Ճրագալույցը: Դեկտեմբերի 29, 2016թ. Ս. Որոտման Որդիների` Հակոբոս առաքյալի և Հովհաննես ավետարանչի հիշատակության օր Ս. Հակոբոս առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի