15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

10 տարեկան որդիս հարցնում է՝ պապ տոնածառ կդնե՞ս. սպանված կուրսանտի հայրը հիշում է

«Տառապանքը խառնվել է հիշողություններիս: 15 տարեկանից Հայկազը ուսանող էր ու Նոր տարիները նրա ներկայությամբ ուրիշ էին: Ինքը նորմալ տղա էր: Տանից դուրս գալ չէր սիրում, հիմնականում տանն էր: Ինքը լրիվ ուրիշ էր՝ ապրող ու ստեղծագործող: Միայն գյուղամեջի ընկերներին էր գնում շնորհավորելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ  Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

Արկադի Բարսեղյանը նշեց, որ իր ընտանիքը դեռ չի կարողանում հաղթահարել որդու մահվան վիշտը.«Փոքր տղաս, որը 10 տարեկան է, հարցնում է՝ պապ գոնե էս տարի տոնածառ կդնես: Ես նրա հարցի պատասխանը չունեմ: Ես Նոր տարի չեմ անում»,-ասաց հուզված հայրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ