26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը գալիք տոների առթիվ շնորհավորել է զինծառայողներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ավանդույթի համաձայն, տարեմուտի նախաշեմին այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողներին: Քաղաքապետի հետ միասին զորամաս է այցելել նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:
Ողջունելով ու գալիք տոների առթիվ շնորհավորելով զինծառայողներին և զորամասի սպայական անձնակազմին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց բարի ծառայություն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին է:

«Բանակ-հասարակություն կապի շարունակական ամրապնդումը մեր կարևոր առաջնահերթություններից է և, համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես շարունակելու է լինել բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին: Սիրելի՛ զինվորներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ և մաղթում եմ բարի ծառայություն: Թող 2017 թվականը լինի խաղաղության տարի», – նշել է Տարոն Մարգարյանը:

Նախատոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետի կողմից զորամասին նվիրվել են հեռուստացույցներ, համակարգիչներ, զինվորներին էլ` ամանորյա նվերներ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ