26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

ԼՂ ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը /ֆոտո/

ԼՂ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որում հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։ «Ի հավելումն մեր կողմից այսօր տարածված հաղորդագրության, որով հերքվել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն առ այն, թե իբր ղարաբաղյան կողմից Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, հրապարակում ենք Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայության այսօր նույն դեպքի մասին տարածած հաղորդագրությունը, […]

Ադրբեջանի «Լոկալ հաղթանակի» փորձը ձախողվեց

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու, որ այս փուլում Ադրբեջանը փորձելու է իր մարտավարությունը կառուցել «լոկալ հաղթանակների» սկզբունքի հիման վրա: Ի դեպ, սրա մասին իր ելույթներից մեկում ուղիղ խոսքով հայտարարել է նաև Ադրբեջանի նախագահը, ով մեզ «նոր լելե-թեփեներ» էր խոստանում: Ադրբեջանի իշխանությունն իր երկրի ներսում սպառել […]

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Վայքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին  և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս ճանապարհները  բաց են:

«Մեր համայնքում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել»

«Ի տարբերություն այլ համայնքերի՝ մեզ մոտ բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել:  Մեր համայքում առկա ամենամեծ խնդիրը գազաֆիկացման հարցն է: Պետք է ասեմ՝  օրեր առաջ վարչապետը մեր մարզում էր, և ես այս հարցը բարձրացրի: Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել այս խնդիրը: Հույս ունենք՝ եկող տարի այս հարցին լուծում կտրվի», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի […]

Նոր բախումները մատնանշում են բանակցային քայլերի կարևորությունը. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ցավակցություններ է հայտնել դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի ընտանիքներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ուորլիքը մասնավորապես նշել է. «Խորապես ցավում ենք այսօր հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի համար և ցավակցում նրանց ընտանիքներին: Այս նոր բախումները մատնանշում են բանակցային կարգավորման ուղղությամբ քայլերի կարևորությունը, ինչը կբերի տևական խաղաղության հաստատման տարածաշրջանում: Ինչպես նշել […]

Մեծախոսություն թող չլսվի ձեր բերանից

Սիրտս ամրացավ իմ Տիրոջ շնորհիվ, գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիվ, բերանս լայն բացվեց իմ թշնամիների դեմ, ուրախ եղա, որ փրկեցիր ինձ: Տիրոջ նման սուրբ չկա, մեր Աստծու նման արդար չկա, եւ քեզանից բացի սուրբ չկա: Մի պարծենաք ու մի խոսեք ամբարտավան բաներ, մեծախոսություն թող չլսվի ձեր բերանից, քանզի Աստված իմացությունների Տերն է, եւ Նա […]

«ՀՀԿ-ն ապացուցեց, որ ամենաազդեցիկ քաղաքական ուժն է»

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմզանովը նշեց՝ նիստի ընթացքում ՀՀԿ-ականներն ամփոփել են քաղաքական տարին։ Անդրադառնալով  Ընտրական նոր օրենսգրքի ընդունմանը՝ ՀՀԿ խոսնակն ընդգծեց․ «ԸՕ-ի շուրջ մենք հասանք աննախադեպ կոնսոլիդացիայի։ Դա պատմական կոնսոլիդացիա էր։ Մեր նորագույն  պատմության մեջ առաջին անգամ իշխանությունն ու ընդդիմությունը ստորագրեցին մեկ քաղաքական  փաստաթղթի տակ։ Իշխանությունը ցույց […]

«Ադրբեջանը ֆիասկո ապրեց»

Այսօր ՀՀԿ  ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ամփոփելով անցնող տարին՝ նշեց․ «1017-ի քաղաքական տարին բավականին բարդ էր, լի էր իրադարձություններով․ կային ձախողումներ, ձեռքներումներ, թերություններ, առավելություններ․․․ Ընդհանուր առմամբ՝ բարդ, իրադարձություններով լի տարի էր։ Սահմանադրության հանրաքվեից ու ներ Սահմանադրության ընդունումից հետո սա, փաստորեն, առաջին տարին է։ Մենք մեր վրա զգացինք նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի