27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«ՀՀԿ-ն ապացուցեց, որ ամենաազդեցիկ քաղաքական ուժն է»

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմզանովը նշեց՝ նիստի ընթացքում ՀՀԿ-ականներն ամփոփել են քաղաքական տարին։

Անդրադառնալով  Ընտրական նոր օրենսգրքի ընդունմանը՝ ՀՀԿ խոսնակն ընդգծեց․

«ԸՕ-ի շուրջ մենք հասանք աննախադեպ կոնսոլիդացիայի։ Դա պատմական կոնսոլիդացիա էր։ Մեր նորագույն  պատմության մեջ առաջին անգամ իշխանությունն ու ընդդիմությունը ստորագրեցին մեկ քաղաքական  փաստաթղթի տակ։ Իշխանությունը ցույց տվեց, որ ամենաշահագրգիռ կողմն է, որ ընտրություններն իրականացվեն ազատ ու անկախ, որպեսզի 2017-ի ապրիլյան ընտրությունները լինեն լավագույնը մեր նորագույն պատմության ընթացքում»։

Վերջինս ընդգծեց՝ ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ ՀՀԿ-ն մնում է ՀՀ քաղաքական գործընթացների առաջամարտիկը։

«ՀՀԿ-ն ապացուցեց, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝   ամենաազդեցիկ քաղաքական ուժն է։  Բայց սա չի նշանակում, որ մենք ասում ենք՝ ապրիլյան ընտրությունների հաջողությունն արդեն մեր գրպանում է։ Ո՛չ, ապրիլյան ընտրությունների մասին մենք կխոսենք Ամանորից հետո։ Մենք շատ լուրջ պետք է պատրաստվենք, որպեսզի ստանանք հասարակության մեծամասնության ձայները», – նշեց Շարմազանովը։
Լրագրողները նշեցին՝ աշխարհի տարբեր ծայրերից սփյուռքահայերը՝ հատկապես հայտնի հայերը,  ցանկություն են հայտնել 2017-ին ՀՀ գալ ու հետևել  ապրիլյան ընտրությունների ընթացքին․ ՀՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում այս նախաձեռնությանը։ Անդրադառնալով այս հարցին՝ Շարմազանովը պատասխանեց՝ ՀՀԿ-ն դրական է վերաբերվում բոլոր այն քայլերին, որոնց շնորհիվ ժողովրդավարությունը կարող է է՛լ ավելի խորանալ մեր երկրում, ապա ավելացրեց՝ հայրենիքում միշտ էլ ջերմորեն սպասում են սփյուռքահայերին․ Հայաստանը բոլոր հայերի  տունն է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ