26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանը ֆիասկո ապրեց»

Այսօր ՀՀԿ  ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ամփոփելով անցնող տարին՝ նշեց․

«1017-ի քաղաքական տարին բավականին բարդ էր, լի էր իրադարձություններով․ կային ձախողումներ, ձեռքներումներ, թերություններ, առավելություններ․․․ Ընդհանուր առմամբ՝ բարդ, իրադարձություններով լի տարի էր։ Սահմանադրության հանրաքվեից ու ներ Սահմանադրության ընդունումից հետո սա, փաստորեն, առաջին տարին է։ Մենք մեր վրա զգացինք նոր Սամանադրության դրական միտումները», – նշեց ՀՀԿ խոսնակը;

Շարյմազանովը հիշեցրեց՝ փետրվարի 12-ին  նախագահ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ելությթով, որը ուղենշային ու առանցքային նշանակություն ունեցավ հայաստանյան քաղաքական կյանքում։

«Մենք անշեղորեն ընթանալու ենք նախագահի ծրագրային ելույթներն իրականացնելու ճանապարհով։  Այս տարին ծանր տարի էր նաև անվտանգության մարտահրավերների առումով։ Ապրիլյան քառօրյա պատրերազմը լուրջ մարտահրավեր էր ոչ միայն մեր պետականությանը, այլև, առհասարակ, ողջ տարածաշրջանի անվտանգությանը։

Ես ուզում եմ գլուխ խոնարհել մեր հերոսների առջև։ Նրանք զոհեր չեն, հերոսներ են։ Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց՝ Ադրբեջանը ֆիասկո ապրեց։ Ադրբեջանի ղեկավարության ծրագրերը  չիրականացան։ Դա ցույց տվեց և՛ Սանկտ Պետերբուրգը, և՛ Վիեննան», – նշեց ՀՀԿ խոսնակը։
Շարմազանովը շեշտեց՝ Ադրբեջանին չհաջողվեց գրավել երևէ բնակելի տարածք։
«Ընդամենը մի քանի ժամով կարողացան գրավել Թաշիշը, բայց մեր ԶՈՒ-ն կարողացավ հետ բերել այն։ Այսօր Թալիշը մերն է», – նշեց ՀՀԿ խոսնակը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ