293 աշխատակից կկրճատի
Օպտիմալացման արդյունքում Հայաստանի տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմը կկրճատվի 293 աշխատակցով, այսինքն 23 տոկոսով։ Այս մասին դեկտեմբերի 29-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է նախարար Վահան Մարտիրոսյանը։ Բուն նախարարության աշխատակազմը կկրճատվի 12 տոկոսով, իսկ ենթակա կազմակերպություններինը՝ 24 տոկոսով։ Ավտոպարկը կկրճատվի 30 մեքենայով։ Արդյունքում 2017-ին Տրանսպորտի նախարարությունը մտադիր է խնայել 740 մլն դրամ։