14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վահան Շիրխանյանի պաշտպանի բողոքը մերժվել է

Վերաքննիչ դատարանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, հետաձգել է շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը:

Հայկ Ալումյանը իր բողոքով պահանջում է փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւ վերացնել նրա տեսակցությունների վրա դրված արգելքը:

Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա մեղադրվում է խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ համագործակցության մեջ: Ընթացիկ տարվա սեպտեմբերին քննչական մարմինը Վահան Շիրխանյանին նոր մեղադրանք առաջադրեց՝ իշխանության գրավման նախապատրաստում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ