04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2016

Անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական գործերով իրականացված մեծածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝Հայաստանում և արտերկրում կայուն ու համակարգված կապեր ունեցող մի խումբ անձինք 2016 թվականի ընթացքում տուրիստական գործունեության քողի ներքո, շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացիների համար […]

ՀՀ ՊՆ-ն պարզում է մարտական հենակետի մոտ Ադրբեջանի ԶՈՒ համազգեստով դիակի ինքնությունը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում: Մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով […]

Այս գիշեր հակառակորդը եւս 4 կորուստ է ունեցել

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը. հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդը ունեցել է ևս 4 կորուստ: Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետևանքով ունեցել […]

Աշակերտական խորհուրդներն ամփոփում են տարին

Դեկտեմբերի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ղեկավարների հավաք, որի ընթացքում ամփոփվել են աշակերտական խորհուրդների, ինչպես նաև «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպության 2016թ. աշխատանքները։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Երևանում, նաև մարզերի ավագ դպրոցներում ձևավորվել ու գործում են աշակերտական խորհուրդներ։ Առաջիկայում նպատակ է դրվել ստեղծել աշակերտական խորհուրդների ցանց։ […]

ՄԻՊ ը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հաձնակատարը ընդլայնում են համագործակցութունը

2016 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հաձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթն ստորագրեցին 2017 թվականին նախատեսվող «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» խորագրով ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Կողմերի միջև ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում: […]

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենն այցելել է մարտական դիրքեր

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը այցելեց Վայք քաղաքում տեղակայված ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը: Մուշեղ Ղազարյանը շնորհավորեց զինծառայողներին Ամանորյա տոների առթիվ՝ զորամասին նվիրեց հեռուստացույց և ամանորյա նվերներով փաթեթներ` մաղթելով առողջություն և բարի ծառայություն: Փրկարար ծառայության տնօրենն այցելեց նաև Վայոց Ձորի մարզի Խնձորուտ համայնքի մոտակայքում գտնվող մարտական դիրքեր, անձամբ բարձրացավ մշտադիտարկվող […]

Իրադրությունն առաջնագծում

Դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից և  դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: Անհրաժեշտ դեպքերում դիմելով նաև պատասխան քայլերի, ՊԲ-ի դիրքապահ ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը և հստակորեն կրում մարտական […]

Բոլորս ցավում ենք մեր զինվորների կորստյան համար

Բոլորս հիմա ցավում ենք մեր զինվորների կորստյան համար: Միակ բանը որ կարող ենք անել իրենց ընտանիքների համար աղոթել իրենց համար ու կիսել իրենց վիշտը, մխիթարել նրանց: Այս օրերին շատերը կայցելեն իրենց տները, վիշտը կիսելու և նրանց ծնողներին ու ազգականներին մխիթարելու: Խնդրում եմ, եթե հնարավոր է, դուք էլ գնացեք: Թող մարդիկ մենակ չզգան: Դա կլինի սիրո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի