04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2016

«Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց, զգացմունքների և լարվածության»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան հանրագրում շնորհավորել է գալիք 2017-ի առթիվ. Ուզում եմ շնորհակալ լինել ևս մեկ տարի միասին ապրելու համար։ Ձեր ուշադրության, վերաբերմունքի, քննադատության և համերաշխության համար։ Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց, զգացմունքների և լարվածության, բայց մեծ հավատով հայ մարդու և Հայաստանի հանդեպ։ Թող ամեն մի օր հանգչի սիրելով, իսկ բացվի` սիրելու […]

Նռնօրհնեք. կօրհնվի Եկեղեցին խորհրդանշող պտուղների արքան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ արդեն երրորդ տարին է, որ հայոց բոլոր եկեղեցիներում Տարեմուտի գիշերը Գոհաբանական մաղթանքի ավարտին կատարվում է նռան օրհնության կարգ՝ նռնօրհնեք: Դեռևս վաղուց նուռն արևելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան՝ ոչ միայն նրա՝ քիմքին հաճելի համի, բուժիչ հատկությունների, այլև նռան գլխամասում «թագի» պատճառով: Տեսակետ […]

Խաղաղություն խաղալիքների փոխարեն. սահմանամերձ Չինարիից

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում հանգիստ է, կրակոցներ այս պահի դրությամբ չկան։ Henaran.am-ին այս մասին հայտնեց Չինարիի բնակիչներից մեկը: Նրա փոխանցմամբ՝ բնականաբար, գյուղում տոնական տրամադրությունը փոքր-ինչ խափանվեց վերջին դիվերսիայից հետո, սակայն դա չի նշանակում, որ մարդիկ կոտրվել են, Ամանորը չեն տոնելու. «Տոնելու ենք, այն էլ նոր հույսերով ու հավատով, որ խաղաղություն հաստատվի վերջապես»: Իսկ երեխաներն, […]

Նախագահի հրամանագրով Գալուստ Սահակյանը պարգևատրվել է

ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ինչպես տեղեկացնում է president.am կայքը, Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Պետական-քաղաքական երկարամյա ակտիվ […]

Ես միշտ իմացել եմ, որ նա շատ խելացի է. Թրամփը՝ Պուտինի քայլից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամերիկացի դիվանագետներին ԱՄՆ հետ չուղարկելու մասին որոշմանն ու անվանել այն «հրաշալի քայլ»: Թրամփն այս առիթով  twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է. «Ես միշտ իմացել եմ, որ նա շատ խելացի է»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից ռուս մի շարք դիվանագետներ էին հետ ուղարկվել […]

ՀՀ զինված ուժերը ադրբեջանական դիվերսիայի փորձին տվել են համարժեք արձագանք. ՊՆ (վիդեո)

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ադրբեջանական դիվերսիայի փորձին տվել են համարժեք արձագանք, կատարվել են ինչպես կանխարգելիչ, այնպես էլ պատժիչ միջոցառումներ։ Այդ մասին «Զինուժ» ծրագրին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Վանոյի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը գաղտնիքը կբացի

Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը հացադուլի 30-րդ օրը դադարեցրեց այն: «Հայրս  արդեն բավականին ծանր վիճակում է: Նա դադարեցնում է հացադուլը, սակայն այն կվերսկսի հունվարի 9-ից: Պահանջը մնում է նույնը, եթե չկատարվի  որոշ գաղտնիքներ կբացահայտվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեր-Սահակյանի որդին: Նա ընդգծեց, որ հայրը վստահ է և պատրաստ է խոսել թաստերով: […]

Սիրո՞ւմ ես Քրիստոսին

ՍԻՐԵՆՔ ԱՍՏԾՈՒՆ ՍԲ․ ԲԱՐՍԵՂ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԱՇԿԵՎՈՐՑԻ – 12-ՐԴ ԴԱՐ «ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՄԵԿԸ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ԵՎ ԱՍԵԼ, ԹԵ ՍԻՐՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻՆ, ԵՐԲ ՍԻՐԵԼԻԻ ԿԵՑՎԱԾՔ ՑՈՒՅՑ ՉԻ ՏԱԼԻՍ․․․» Շատերը հաճախ կրկնում են. «Իզուր սիրիր, բայց զուր տեղը մի ատվիր», թեև Աստծո համար ուրիշների կողմից ատելի դառնալուց ավելի լավ բան չկա: Աստծու համար հանձն առած ատելությունը ավելի շահավոր […]

Վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երևան. վիճակը ծանր է

Լրատվամիջոցները երեկ փոխանցել էին, որ Արցախի հյուսիս-արեւելյան սահմանին զինվոր է վիրավորվել: Քիչ առաջ հանյտնի դարձավ, որ վիրավորված զինվորի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Henaran.am-ը կապ հաստատեց Ստեափանակերտի զինվորական հոսպիտալի հետ, որտեղից փոխանցեցին, որ հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանին ուղղաթիռով տեղափոխում են Երեւան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Այլ տեղեկություններ հայտնի չեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի