15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրո՞ւմ ես Քրիստոսին

ՍԻՐԵՆՔ ԱՍՏԾՈՒՆ

ՍԲ․ ԲԱՐՍԵՂ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԱՇԿԵՎՈՐՑԻ – 12-ՐԴ ԴԱՐ

«ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՄԵԿԸ ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ ԵՎ ԱՍԵԼ, ԹԵ ՍԻՐՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՍԻՆ, ԵՐԲ ՍԻՐԵԼԻԻ ԿԵՑՎԱԾՔ ՑՈՒՅՑ ՉԻ ՏԱԼԻՍ․․․»

Շատերը հաճախ կրկնում են. «Իզուր սիրիր, բայց զուր տեղը մի ատվիր», թեև Աստծո համար ուրիշների կողմից ատելի դառնալուց ավելի լավ բան չկա: Աստծու համար հանձն առած ատելությունը ավելի շահավոր է, քան՝ Աստծո համար սիրված լինելը: Երբ Աստծո սիրո համար սիրվենք, մենք պարտապան կգտնվենք Նրա սիրուն, իսկ երբ ատվենք Իր համար, Նա պարտապան կգտնվի մեզ:

Որքան որ ագահները սիրում են հարստություն, ցավոք, նույնքան էլ մենք չենք սիրում Քրիստոսին, և ի՞նչ օգուտ կստանանք, երբ ինչքեր չենք սիրում, սակայն չենք սիրում նաև Քրիստոսին: Արդարև, ոչ միայն պետք է հավատանք Քրիստոսին, այլև սիրենք նրան, ինչպես Պողոսն է գրում. «Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատքով ու սիրով» (Բ Տիմ. 1:13):

Ինչպե՞ս կարող է մեկը համարձակվել և ասել, թե սիրում է Քրիստոսին, երբ սիրելիի կեցվածք ցույց չի տալիս: Ուստի, ինչպես որ մեկը սիրում է մտերիմ բարեկամի, գոնե այդպես սիրենք Քրիստոսին, ինչը երբեք չեմ տեսնում: Հաճախ բարեկամների համար անարգվում ենք, իսկ Քրիստոսի համար ոչ ոք չի ուզում նախատվել: Երբ տեսնում ենք, որ բարեկամը հեռու երկիր է մեկնում, լացում ենք և նեղվում, իսկ երբեք չենք ցավում, երբ Քրիստոս մեր մեղքերի պատճառով հեռանում է մեզանից:

Նրան որպես բարեկամ չունենալը այնքան մեծ չարիք չէ դեռ, քանզի շատ ավելի վատթարը կա, այն, որ նույնիսկ Նրան թշնամի ենք դառնում, ինչպ ես որ ասում է առաքյալը. «Մարմնի խորհուրդը թշնամի է Աստծու հանդեպ» (Հռոմ. 8:7): Մենք միշտ մարմնի կամքը կատարելով, թշնամություն ենք ցուցաբերում: Նա միշտ մոտենում է մեզ, իսկ մենք անարգելով Նրան, հեռացնում ենք մեզանից՝ մեր չար գործերով:

Հետևաբար, աղաչում եմ, սիրենք Աստծուն, ինչպես որ Ինքը սիրում է մեզ: Եթե Նա մեզ սիրեց, երբ Իրեն ատում էինք, որքան ավելի պիտի սիրի մեզ, երբ այսուհետև մենք ևս սիրենք Իրեն: Պետք չէ միայն խոսքերով սիրել, որովհետև Ինքը ևս ոչ միայն խոսքով, այլև գործով
ցուցաբերեց Իր սերը:

Արդ, դու ևս գործով ցույց տուր՝ կատարելով Իր կամքը: Թեև Նա կարոտ չէ մեր սիրուն, և սա Իր սիրո մեծ գութն է հայտնում, որովհետև երբ մեկը կարիք չունի և սիրում է, ուրիշ ինչ պիտի ցանկանաս, եթե ոչ սիրվել քեզ սիրողից: Ինչպես որ Մովսեսը ևս գրում է. «Աստված ի՞նչ է խնդրում մեզանից,եթե ոչ այն, որ սիրենք Իրեն, հետևելով Իրեն» (Բ Օրինաց 10:12):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ