04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Օնիկ Գասպարյանի բոցաշունչ առաջարկից 10 օր է անցել․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օնիկ Գասպարյանի բոցաշունչ առաջարկից 10 օր է անցել․ իշխանությունը մերժել է այն, իսկ ընդդիմադիր ուժերն ու լրագրողները դրա քննարկման թեման, ձևաչափը, առնվազն քննարկելի են համարել։
ԳՇ նախկին պետը, ստեղծված իրողություններով գործելու փոխարեն, շարունակում է դիրքավորվել «բունկերում», իսկ խաղը փոխանցել է մի տխրահռչակ անձի, ով նախկինում իր խորհրդականն էր։
Վերջինս, ով ներսում և դրսում շատ կասկածելի կապերի մեջ է, և դեռ պարզ չէ, թե ով է նրան «պարաշուտով» իջեցրել ԳՇ և դարձրել ռազմական ու պետական գաղտնիքի կրող, շարքային տհաս է, որի գործը ընդդիմադիր դաշտին և Արցախի նախկին իշխանություններին թիրախավորելն է։
Փաստորեն, Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի, լրագրողների հետ, այլ իշխանության, որից կոպիտ մերժում ստանալուց հետո շարունակում է լռել։
Հ․Գ․ Օնիկ Գասպարյան, զգուշացնում եմ՝ եթե նախկին խորհրդականդ շարունակի իր անբարոյական վարքագիծը, հայելային արձագանքը, ավելի կոշտ բառապաշարով, ստանալու ես դու»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ