14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Մեր համայնքում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել»

«Ի տարբերություն այլ համայնքերի՝ մեզ մոտ բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել:  Մեր համայքում առկա ամենամեծ խնդիրը գազաֆիկացման հարցն է: Պետք է ասեմ՝  օրեր առաջ վարչապետը մեր մարզում էր, և ես այս հարցը բարձրացրի: Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել այս խնդիրը: Հույս ունենք՝ եկող տարի այս հարցին լուծում կտրվի», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի համայնքապետ  Հուսիկ Սահակյանը:

Վերջինս ընդգծեց՝  իրենց համայքում  առանձնապես մեծ ու ցցուն խնդիրներ չկան. այս տարի համայնքային ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատվել է, իսկ ներկամայնքային ճանապարհները՝  խճապատվել:

«Մեր դպրոցը վերանորոգվել է,  իսկ ահա մանկապարտեզը  վերանորոգման կարիք ունի: Կարծում եմ մոտ ժամանակներս մեր համայնքի մանկապարտեզն էլ կվերանորոգվի», – եզրափակեց Ռինդի համայնքապետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ