26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բարեկենդան Սուրբ Ծննդեան պահոց

Բարեկենդան Սուրբ Ծննդեան պահոց

Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծննդից 7 օր առաջ: Սուրբ Ծննդյան պահքն իր մեջ ընդգրկում է նաև Նոր Տարվա տոները մինչև հունվարի 5ը՝ Ս.Ծննդյան Ճրագալույցը:

Դեկտեմբերի 29, 2016թ.

Ս. Որոտման Որդիների` Հակոբոս առաքյալի և Հովհաննես ավետարանչի հիշատակության օր
Ս. Հակոբոս առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, Տիրոջ հետ կապված կարևոր պահերի ականատեսը:

Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, Ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում են Հիսուսից, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրա: Բայց Քրիստոս հանդիմանում է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց «Բաներեգես» անունը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. Գ: 17): Նա միակ առաքյալն է, որի մահվան մասին գրված է Գործք Առաքելոցում: Ս. Հակոբոսը ձերբակալվում է Հերովդեսի կողմից և սրով սպանվում: Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ:

Ըստ ավանդության՝ Ս. Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, որն էլ այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարը, որի հյուսիսային պատի մեջ բացված մատրանում ցույց է տրվում առաքյալի գլխի գերեզմանը:

Ս. Հովհաննես առաքյալը Դ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Որոտման Որդիների` Հակոբոս առաքյալի և Հովհաննես ավետարանչի հիշատակը օրը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ