Պոլսահայ պատգամավորը Թուրքիայի փոխվարչապետից բացատրություն է պահանջել «գյավուր» բառի համար

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը հարցապնդում է ներկայացրել խորհրդարան՝ ուղղված Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշին: Փայլանի հարցապնդումը վերաբերում է փոխվարչապետի հայտարարությանը, որտեղ նա կիրառել է «գյավուր» բառը: Նշենք, որ Քուրթուլմուշը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) տեղական ինքանակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հետևյալ արտահայտություններն է արել. «Գյավուրին գյավուր ասել և […]